1532 դիտում
20:22 08-05-2014
Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզպետարանների գյուղվարչության պետերն ու ԳԱՄԿ-երի տնօրենները, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտների լավագույն մասնագետներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաների հետ քննարկել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու և համակարգված գործողություններ իրականացնելու հարցեր։
Նշվել է, որ հաշվի առնելով աննպաստ եղանակային պայմաններն ու ջրամբարներում կուտակված ջրի աննախադեպ նվազ պաշարները, ինչպես նաև ոչ պակաս անհանգստացնող օդերևութաբանական կանխատեսումները, Սևանա լճից լրացուցիչ ջրառ սահմանելը Արարատյան հարթավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրին լուծում տալու միակ այլընտրանքն է։
Նման իրավիճակը պահանջում է նաև միջգերատեսչական համակարգված գործողություններ, որի համար որոշվել է՝
վերանայել ջրտուքի նորմաները,
սահմանել մշակաբույսերի ոռոգման առաջնահերթությունները,
սահմանել ոռոգման նոր կարգ,
կազմակերպել մշակաբույսերի գիշերային ոռոգում,
ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերահսկողության համար Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ընդգրկելով նրա կազմում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի և մարզպետարանների ներկայացուցիչներին։ Պահանջել աշխատանքային խմբերից ամենօրյա գործնական աշխատանք` առկա խնդիրներին ժամանակին լուծում տալու համար:
Վիճակի լրջության ու նոր պայմաններում սպասվող սահմանափակումների մասին օպերատիվ կարգով տեղեկացնել բոլոր ջրօգտագործողներին։
Մշակել մեթոդական ցուցումներ և խորհրդատվական թերթիկների տեսքով տրամադրել գյուղացիական տնտեսություններին:
Ամփոփելով քննարկումը, նախարար Սերգո Կարապետյանը նշեց. «Ինչքան էլ դժվար է տարին, ինչքան էլ ստիպված համազգային խնդիրների համար կրկին դիմում ենք Սևանին, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեր համակարգված աշխատանքը դրական արդյունք է տալու, և մենք անպայման կարողանալու ենք ապահովել ընթացիկ տարում մեր առջև դրված խնդիրների իրականացումը»:
Նմանատիպ նյութեր
929 դիտում
09:49 22-04-2020
Տնտեսական հետևանքները մեղմելու նախագծեր՝ ԱԺ արտահերթ նիստում. «Ժողովուրդ»
3439 դիտում
12:46 20-09-2020
Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով հասարակական կազմակերպությունը խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ
1342 դիտում
20:11 17-07-2024
Հունգարիայի կառավարությունը 500․000 եվրո է հատկացրել աղետների հետևանքները մեղմելու համար
Այս բաժնից
1150 դիտում
10:38 14-01-2025
ՄԻՊ-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խնդիրներ է արձանագրել
652 դիտում
09:33 14-01-2025
Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ ծախսել․ Փաշինյան
1552 դիտում
23:53 13-01-2025
Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար