211652_close_icon
views-count47224 դիտում article-date 11:28 11-07-2024

Խոշոր ավտովթшր՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «Mercedes»-ները․ 2 հոգի դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայիներ և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Հրաչ Մադոյանի վարած «Mercedes C200» և Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Իշխան Ծատուրյանի վարած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ  Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հարամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ահարոն Նավասարդյանն ու կրտսեր պարեկ Արամ Ղազարյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր