16268 դիտում
23:34 10-07-2024
Ողբերգшկան դեպք՝ Կոտայքի մարզում․ Չարենցավանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մшրմին․ ժամանել է մարզի ոստիկանապետը
Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան 1Ա թաղամասի տներից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ՝ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Անի Դանիելյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու՝ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ՝ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները շենքի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Նաիրա Ն-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+