790 դիտում
10:19 04-07-2024
ԱԽ քարտուղարն օգնականների հետ կմեկնի Լոնդոն՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օգնականների հետ մեկնում է Մեծ Բրիտանիա: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է երեկ՝ հուլիսի 3-ին։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականներ Տաթևիկ Պետրոսյանին և Սևակ Ղահրամանյանին 2024 թվականի հուլիսի 17-19-ը ներառյալ գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն):
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված ծախսերի հատուցումը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
18:21 06-12-2023
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն
952 դիտում
18:25 22-11-2024
Նարեկ Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն
5142 դիտում
14:23 20-12-2017
Դոնալդ Թրամփը փոշմանել է. նա կմեկնի Լոնդոն, սակայն չի հանդիպի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ
Այս բաժնից
766 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
580 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1123 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ