211652_close_icon
views-count769 դիտում article-date 23:19 02-07-2024

ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին

Հնդկաստանը և ամերիկյան Space Exploration and Research Agency ընկերությունը, որի գործընկերն է ամերիկյան Blue Origin կորպորացիան, համաձայնագիր են կնքել երկրորդ հնդիկ տիեզերագնացին տիեզերք ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

Մեկ տիեզերագնացի թռիչքի արժեքը 2,5 մլն դոլար է։ Այդ գումարի առկայության դեպքում հնարավոր կլինի տիեզերանավով բարձրանալ ավելի քան 100 կիլոմետր: Տիեզերական թռիչքի ընդհանուր տևողությունը կկազմի 11 րոպե։ Թռիչքի թեկնածուի ընտրությունը կտևի վեց ամսից ոչ ավել։ Առաքելությունը կիրականացվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Առաջին հնդիկ տիեզերագնացը Ռակեշ Շարման էր, ով տիեզերք գնաց 1984 թվականի ապրիլին Союз Т-11 տիեզերանավով խորհրդային տիեզերագնացներ Յուրի Մալիշևի և Գենադի Ստրեկալովի հետ։

Նմանատիպ նյութեր