Ռուսաստանը տիեզերք կուղարկի կին տիեզերագնացի
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ կին տիեզերագնաց Աննա Կիկինան տիեզերք կմեկնի առաջիկա չորս տարիներին:
Նշվում է, որ Կիկինան անցել է վերապատրաստում, և նրա խմբի անդամները մասնակցել են պարաշյուտային, ինչպես նաև Բայկոնուր անապատում ողջ մնալու վերապատրաստումներին:
Հաղորդվում է նաև, որ այս տարվա սեպտեմբերի 26-ին վերջին քսան տարիների ընթացքում Միջազգային տիեզերական կայան կուղարկվի ռուս կին տիեզերագնաց Ելենա Սերովան: