Ռուսական «Бион М-2» արբանյակը նախատեսվում է տիեզերք ուղարկել 2019 թվականին, ասվում է «Պրոգրես» ընկերության հաղորդագրության մեջ:
«Бион М-3» արբանյակն էլ աշխատանքը կսկսի 2022 թվականին: Ներկայում մշակվում են գիտահետազոտական ծրագրերը: Արբանյակների շնորհիվ գիտնականները պլանավորում են տվյալներ ստանալ՝ կենսաբանական օբյեկտների վրա արեւային ճառագայթման մասին:
Դա կօգնի առավել հանգամանալից պատրաստվել մարդու՝ տիեզերք թռչելուն: