26081 դիտում
23:06 28-06-2024
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները ՊԾ պետ Արթուր Խուդինյանը փոխանցել է ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատարին ու ջրային պարեկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանին և գումարտակի սպայական կազմին ու ջրային պարեկներին է փոխանցել ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ ջրային պարեկները հունիսի 1-ից պետք է անցնեն ուժեղացված ծառայության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Խուդինյանը տվել է նաև հանձնարարականներ ու հայտնել է, որ ՊԾ ղեկավար կազմը անակնկալ ստուգումներ է իրականացնելու և եթե կհայտնաբերվեն թերություններ, ապա պարեկների նկատմամբ կիրականացվի ծառայողական քննություն։
Իսկ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ջրային պարեկների ուժեղացված ծառայության անցնելու առթիվ։
«Քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ:
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ մինչև տուգանքի կիրառում։
Լողամիջոցների շահագործման կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի կիրառում հետևյալ դեպքերում.
• լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 000 դրամ),
• սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),
• առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20000 դրամ),
• առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),
• առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ առկա փրկարարական միջոցներից ավելի ուղևորներ տեղափոխելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),
• լողամիջոցներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ),
• հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 դրամ),
• լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում լողամիջոցները ափին մոտեցնելը կամ հեռացնելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ)։
Հորդորում ենք լինել օրինապահ, պահպանել անվտանգության կանոնները. իրավախախտում կատարած անձինք տարածքում ծառայություն իրականացնող ջրային պարեկների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+