211652_close_icon
views-count33480 դիտում article-date 19:17 28-06-2024

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 18-ամյա վարորդը Սևանում «Նիվա»-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Բ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում ՝ դեռևս անհայտ հանգամանքներում  բախվել է ծառին և գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գրիգորյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ավետ Սերոբյանն ու կրտսեր պարեկ Արթուր Դանիելյանը:

Դեպք վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր