211652_close_icon
views-count859 դիտում article-date 09:52 26-06-2024

Եվրո-2024. Գոլազուրկ հանդիպումներ երրորդ խմբում․ 3 հավաքական փլեյ-օֆֆում է. ArmSport.am

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացան C խմբի հանդիպումները։

Անգլիայի հավաքականը մրցեց Սլովենիայի, իսկ Դանիայի հավաքականը՝ Սերբիայի ընտրանու հետ։

Երկու հանդիպումներում էլ գոլեր չգրանցվեցին և ավարտվեցին միևնույն՝ 0-0 հաշվով։

Այսպիսով, Անգլիան խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ իր ակտիվում ունենալով 5 միավոր, Դանիան 3 միավորով երկրորդն է, Սլովենիան՝ երրորդը՝ նույնքան միավորով։ Սերբիան երկու միավորով վերջինն է խմբում և լքում է մրցաշարը։

Նմանատիպ նյութեր