211652_close_icon
views-count1917 դիտում article-date 15:33 10-12-2015

Չեմպիոնների լիգա. Իսպանիան և Անգլիան 3-ական ակումբ ունեցան փլեյ-օֆֆում

Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի ավարտից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր՝ 16 մասնակիցները: Խմբերում 1-ին տեղը գրավեցին «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն», Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Չելսին», «Վոլֆսբուրգը» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»: 2-րդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան Թուրինի «Յուվենտուսը», «Ռոման», Լիսաբոնի «Բենֆիկան», Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, հոլանդական ՊՍՎ-ն, Կիևի «Դինամոն» ու բելգիական «Գենտը»: Նշենք, որ «Գենտը» դարձավ առաջին բելգիական ակումբը, որը ՉԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց: Խմբերում 3-րդ տեղ գրավեցին ու Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք ստացան 8 ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Պորտուն», Լևերկուզենի «Բայերը», թուրքական «Գալաթասարայը», հունական «Օլիմպիակոսը», իսպանական «Սևիլիան» ու «Վալենսիան», Դոնեցկի «Շախտյորը»: Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության ժամանակ զույգեր չեն կարող կազմել նույն խմբում հանդես եկած ակումբները, ինչպես նաև նույն երկրի թիմերը: Օրինակ, Լոնդոնի «Արսենալի» հավանական մրցակիցների թվում չեն լինի Մյունխենի «Բավարիան» և երկու անգլիական ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Բացի այդ, քաղաքական դրդապատճառներով ռուսական «Զենիթի» հավանական մրցակիցների կազմից դուրս կհանվի Կիևի «Դինամոն»:

Նմանատիպ նյութեր