Իտալիայում ՀՀ դեսպանը Ապուլիայի գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Իտալիայի Բարի քաղաքի «Ֆիերա դել Լևանտե» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան և Բարի» միջազգային հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն էր Ապուլիայի 15 ընկերություններին ներկայացնել Հայաստանի ներուժը և ներդրումային հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա էր Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ ներկայացրել է Հայաստանի հարկաբյուջետային երաշխիքները, ներքաղաքական կայունությունը, ազատ նախաձեռնությունը պաշտպանող օրենքները, ներդրումների հնարավորությունները և այլն։
Բացի այդ, միջոցառմանը ներկայացվել են Իտալիայի Ապուլիա մարզի պատմության հայկական տարրերը և Հայաստանի գիտամշակութային զարգացման ներուժը:
Բարիի պետական արխիվի տնօրեն Ադրիանո Բուզանկան իր հետաքրքրությունն է հայտնել փաստաթղթերի թվայնացման ոլորտում լավագույն փորձի փոխանակման ակտիվացման եւ աշխատակիցների վերապատրաստման հարցում։