1506 դիտում
22:30 06-03-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը գերմանացի գործարարներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է մի խումբ գերմանացի գործարարների, որոնք Հայաստան են ժամանելԳերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպամիության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։
Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ նրանց այցը կլինի արդյունավետ՝ գտնելու համապատասխան հայաստանյան գործընկներին, հաստատելու գործարար կապեր։ Տիգրան Խաչատրյանը ներդրողներին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործադիրի ծրագրի առաջնահերթություններից են գործարար և ներդրումային միջավայրի այնպիսի բարեփոխումները, որոնք ամենաբարենպաստ պայմանները կստեղծեն օտարերկրյա ներդրումային ծրագրերի համար։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, արտոնյալ պայմանները, ապա անդրադարձել տնտեսության այն ոլորտներին, որոնք զարգացման առավել մեծ չիրացված ներուժ են պարունակում։ Նախարարն ընդգծել է, որ Կառավարությունը ձեռնարկում է առկա կարգավորումների առավելագույն պարզեցում։
Ներդրողներին ուղեկցողՀայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել․ «Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է Հայաստանում, ինչը հավաստում է մեր երկու երկրների միջև ծավալվող դինամիկ և աշխույժ հարաբերությունները, հատկապես՝ վերջին շրջանում»։
ԳերմանիայիտնտեսությանԱրևելյանհանձնաժողով-ԱրևելյանԵվրոպա միության գործադիր ղեկավար ՈւտեԿոխլովսկի-Քաջայան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և կարևոր տեղեկատվության համար և ներկայացրել միության գործունեության շրջանակը։
Պատվիրակության անդամները նախարարին պատմել են իրենց բիզնես գործունեության և Հայաստանում հետաքրքրությունների մասին տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, բժշկական սարքավորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն։
Նախարարը հաջողություն է մաղթել գործարարների խմբին՝ հավաստիացնելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցել իրենց բիզնես նախաձեռնություններում։
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
21:14 19-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը
Այս բաժնից
670 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
646 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
526 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել