2925 դիտում
14:05 09-02-2017
Կարեն Կարապետյանը հանձնարարեց սփյուռքի հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարեց արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել առաջարկություններ ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների սահմանման վերաբերյալ՝ այդ երկրների տնտեսական հետաքրքրությունների և ներուժի ենթատեքստում:
«ՀՀ զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը: Այդ նպատակով հանձնարարում ենք սփյուռքի նախարարին գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ծրագիր մշակել սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ»,- հանձնարարեց վարչապետը:
Կրթության և գիտության, Սփյուռքի նախարարություններին Կարեն Կարապետյանը հանձնարարեց ծրագիր մշակել՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, մայրենի լեզվի իմացության մակարդակի բարձրացման և Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը Հրանուշ Հակոբյանին և Սուրեն Կարայանին հանձնարարեց նաև մեկ շաբաթվա ընթացքում ծագումով հայ գործարարներին տրամադրել առկա ներդրումային ծրագրերը և մշտական կապ պահպանել նրանց հետ:
Նմանատիպ նյութեր
36308 դիտում
16:07 24-04-2018
Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերը
6694 դիտում
12:05 23-02-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գտնել ապօրինի ջրօգտագործողներին և դուրս բերել նրանց օրինական դաշտ
Այս բաժնից
901 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
565 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
745 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը