211652_close_icon
views-count43498 դիտում article-date 17:48 22-06-2024

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ ՊԾ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ պարեկներն ու նրանց միացած Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են մի քանի գյուղերում կեղծ թղթադրամներով գնումներ և գնումների փորձ կատարած կասկածյալներին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։  Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարատկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ Նարինե Հ․-ի կողմից շահագործվող, Արփի գյուղում գտնվող խանութ-սրահում անհայտ համարանիշի «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կեղծ 5 հազար թղթադրամով է գնումներ է կատարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ապա նրանց միացած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սիմոնյանի գլխավորոթյամբ մեկնում են Նարինե Մ․ի խանութ տաղավար, որտեղ էլ արդեն վերջինս ոստիկաններին ու պարեկներին հայտնում է, իրեն անծանոթ անձը Արփի գյուղի Երևանյան խճուղի 37/1 հասցեում գործող «Լիմոն» խանութից գնել է 2 հատ «TESLA» տեսակի էներգետիկ ըմպելիք, վճարել է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ 5 հազար թղթադրամ, հետ ստացել 4 հազար 5 հարյուր դրամ մանրը, ինչի արդյունքում պատճառվել է 5 հազար դրամի վնաս։

Նույն օր ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հերթական ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկում են օպերատիվ հետախուզական անհարժեշտ միջոցառումներ և վստահ լինելով ստացված տեղեկությունների իսկության, ճշտում են, որ ժամը  17։15-ի սահմաններում կասկածյալներ Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Վայոց ձորի մարզի բնակիչ 50-ամյա Մարիամ  Ա․-ին պատկանող գինու տաղավարում:

Պարզվում է նաև, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում նշված անձինք փորձել են 2 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամներ իրացնել «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 50-ամյա Աստղիկ Վ․-ին պատկանող տաղավարում, իսկ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում այդ նույն անձինք այս անգամ փորձել են 2 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ իրացրել է Մալիշկա բնակավայրի 19-րդ փողացում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 83-ամյա Ռոզա Ա․-ին պատկանող մթերային խանութում։ 

Նույն օրը արդեն ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 13։40-ի սահմաններում Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Մալիշկա բնակավայրի 8-րդ փողացում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Անահիտ Բ․-ի կողմից օգտագործվող մթերային խանութում, իսկ արդեն հերթական օպերատիվ տվայլներով խպարզեվլ է, որ ժանը 16։50-ի սահմաններում Հարութ  Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Վերնաշեն բնակավայրի Թանահատի 17-րդ փողացում գործող մթերային խանութի վաճառողուհի Աղավնի Թ․-ին։

Իսկ արդեն ժամեր անց նշված անձինք Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկների և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ հայտնաբերում են Հարութ Հ․-ին և Արմեն Մ․-ին և տեղափոխում ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ էլ կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով ձերբակալվում են։ Նրանց այնուհետև ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվել են։ 

Ոստիկանություն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ այլ տեղերում էլ նրանք նման արարք կատարած լինեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր