211652_close_icon
views-count102947 դիտում article-date 10:13 29-06-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ վիրավորին առաջինը օգնության են հասել «ՉԻՓ ՍԹՈՐ» հեռախոսների խանութի աշխատակիցները. ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵԱԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «ՉԻՓ ՍԹՈՐ» հեռախոսների խանութի աշխատակիցները՝ օգտագործելով իրենց մոտ եղած դեղատուփը, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորին տեղափոխել են Հերացու անվան հիվանդանոց: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։ 

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ 

Վթարին փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը վարորդն է եղել, իսկ պարեկային ծառայությունը ունի նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, ինչը պարզվում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 220+
220+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր