211652_close_icon
views-count12468 դիտում article-date 12:55 30-06-2024

Արարատում Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի հարևանությամբ դիմավորեցին հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոններին, ովքեր հերթական անգամ իրենց հաղթանակով հնչեցրեցին Հայաստանի հիմնը ու բարձրացրեցին եռագույնը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ Արարատ քաղաքը հայտնի է իր հերոսներով՝ այդ թվում Արցախյան պատերազմների ու մարզական բնագավառում, գաղտնիք չէ։

Երեկ՝ հունիսի 29-ին, Արարատ քաղաքում Հայաստանի և Արցախ ազգային հերոս, սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի հուշարձանի հարևանությամբ Արարատցիները դիմավորեցին 2024 թվականի հունահռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատիվը բարձր պահած, Արարատի մարզի բնակիչներ Ալեքս Մարգարյանին, Յուրի Մխիթարյանին և Զավեն Մեժլումյանին։ Մարզիկները իրենց հաղթանակով տոն էին պարգևել ներկաներին։ 

2024 թվականի հունահռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում, որը տեղի ունեցավ Սերբիայի Նովի Սադ քաղաքում, մեր երկու մարզիկները` Ալեքս Մարգարյանը (60կգ) և Յուրի Մխիթարյանը (51կգ) զբաղեցրել են պատվավոր երկրորդ հորիզոնականը: Այս տարվա մայիս ամսին Հունաստանում անցկացված մինչև 15 տարեկան պատանիների առաջնությունում մեր մյուս մարզիկը` Զավեն Մեժլումյանը (62կգ) գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 292+
292+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր