211652_close_icon
views-count53697 դիտում article-date 22:13 21-06-2024

Տիգրան Ավինյանի հանձնարարականի հետքերով․ Արաբկիրի թաղապետը ժամերի ընթացքում մետաղե ջարդոնի վերածված նստարանները փոխարինեց նորերով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին բազմիցս հորդորել և հանձնարարականներ է տվել, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն նաև իրենց վարչական շրջանների բակային հատվածներին։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը օրեր առաջ շրջայց էր կատարել Արաբկիրում, հանդիպել Արամ Խաչատրյան փողոցի բնակիչների հետ և անկեղծ զրույցի ընթացքում բնակիչները խնդրել էին վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի շենքերի բակերում եղած «դարն ապրած», մետաղե ջարդոնի վերածված նստարանները փոխարինվեն նորերով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 21-ին, արդեն Ա․ Ազատյանի հանձնարարականով մի քանի շենքերի ժանգոտած նստարանները փոխարինվեցին նոր, գեղեցիկ, հարմարավետ «Արաբկիր» գրառմամբ նստարաններով։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր