116933 դիտում
13:02 21-06-2024
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. «Mercedes»-ը Ֆիոլետովո գյուղում մոտ 200 մ գլորվելով հայտնվել է ձորում. կա 4 զոհ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մահացածներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինի Եղշատյանը:
Ժամանել են նաև Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանն ու դատախազի տեղակալ Զորի Բալայանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:
20։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Գուգարքի բաժնի, ՊԾ Լոռու մարզի գումարտակի և Լոռու մարզային քննչական վարչության կողմից պարզվել են վարորդի և մահացածների ինքնությունները։
Ավտոմեքենան վարել է Ֆիոլետովո գյուղի բնակիչ 71-ամյա Վալերի Միրզաբեկյանը, ով տեղում մահացել է, իսկ մահացած ուղևորներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ 69-ամյա Ջուլիետտա Միրզաբեկյանը, 86-ամյա Իսկրա Պետրոսյանը և 58-ամյա Նաիրա Պետրոսյանը, ում ծննդյան օրն էր այսօր։ Վերջիններս նույնպես տեղում մահացել են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2182 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)