211652_close_icon
views-count595 դիտում article-date 15:35 20-06-2024

2018-ի հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որ ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որևէ ուժ չկիրառի. Զարեհ Սինանյան

2018թ. հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որ ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որևէ ուժ չկիրառի:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը և իշխանությունները ողջունում են հունիսի 12-ին ոստիկանության՝ ցույցի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակների գործադրումը:
Սինանյանը չցանկացավ ավելի մանրամասն պատասխանել հարցին՝ պարզաբանելով, որ կոնտեքստից կտրված հարց է և չգիտեր՝ Նիկոլ Փաշինյանը երբ և ինչ կոնտեքստում է խոսել այդ մասին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հունիսի 12-ի գործողությունը խորհրդարանի ամբիոնից որակել էր «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։ Ոստիկանության գործողության հետևանքով 101 մարդ վիրավորում էր ստացել:

Նմանատիպ նյութեր