Պրահայի բենզալցակայանում դանակով զինված տղամարդը հարձակվել է վեց մարդու վրա: Բժիշկները օգնություն են ցուցաբերել երեք տուժածներին, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ հարձակվողը ձերբակալվել է:
«Հունիսի 19-ին Պրահայի 7-րդ Արգենտինյան փողոցում գտնվող բենզալցակայանում 52-ամյա տղամարդը դանակով հարձակվել է վեց անձի վրա։ Երկու հոգի ստացել են մակերեսային վնասվածքներ, որոնց տեղում բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները։ Եվս մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց մարմնի վերին հատվածում լուրջ վնասվածքի պատճառով, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները բերման են ենթարկել հարձակվողին, իսկ նրա գործողությունների պատճառները պարզվում են։