754 դիտում
14:40 18-06-2024
Իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա, բոլոր մեթոդները կիրառում են, որպեսզի արհեստական քրգործեր հարուցեն. Արծվիկ Մինասյան
Տևական ժամանակ է՝ նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա՝ օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նույնն է: Նրանք կեղծիքի, ստի և քաղաքական հալածանքների միջոցով, օրինականության շղարշի քողի տակ փորձում են ներկայացնել մեղադրանքներ: Այս մասին ՀՅԴ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Բոլոր հնարավոր մեթոդները կիրառում են, որպեսզի արհեստական կեղծ քրեական գործեր հարուցեն, հարձակում են կազմակերպում կուսակցության գրասենյակի նկատմամբ։ Իրականացվել են մասշտաբային ապօրինի խուզարկություններ, ձերբակալություններ։ Այս պահի դրությամբ՝ նիկոլական քննչական համակարգի, իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորների կողմից կայացվել է հինգ կալանքի որոշում, ընդ որում՝ տեսակցությունների սահմանափակում է գործում: Ունենք 3 տնային կալանք, 1 գրավով և 1 բացակայելու արգելքով խափանման միջոցով անձ՝ միայն Վայոց Ձորում»,-նշեց նա։
Պատգամավորն ընգծեց, որ վերջին օրերը հիշեցնում էին բոլշևիկյան ժամանակահատվածի առաջին շրջանը:
«Թշնամանք սերմանելուն զուգահեռ ամբողջ համակարգը լծված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելուն»,-շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Նմանատիպ նյութեր
1900 դիտում
10:33 03-10-2023
Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան
Այս բաժնից
772 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International
1435 դիտում
17:29 18-01-2025
Քննարկվել են բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ
922 դիտում
17:13 18-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին