1903 դիտում
10:33 03-10-2023
Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան
ԱԺ այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանցագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, սովամատության մատնելու մեր ժողովրդին, պատերազմի միջոցով բռնի տեղահանություն կազմակերպելու և Արցախը հայաթափելու ակտից հետո:
Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Տրամաբանական կլիներ, որ այսօր օրակարգում պետք է առաջին հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքների մասին այսպես կոչված ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում են, որ չկա այդպիսի բան:
Գուցե սրա պատճառը նա է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս ազգային ողբերգությանը կամ, որ ամենավատն է՝ փորձում է մեղքը բարդել այլոց վրա: Սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է: Մեր իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք:
Անգամ հարկ չհամարվեց նիստի սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը: Գումարենք նաև այն, որ երեկ էլ ունեցել ենք 1 զոհ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1063 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
850 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International