46900 դիտում
12:31 14-06-2024
Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում․ Արագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 30-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։
Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկը հայտնել է, որ Արագածավան գյուղում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թալինի բաժնի և Թալինի ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 30-ին ժամը 21:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Արման Խ․-ին պատկանող շինության վրա կրակոցները արձակել է Արագածոտնի մարզի բնակիչներ 46-ամյա Արտյոմ Մ․-ն, 42-ամյա Շիրմազ Ս․-ի կողմից վարած ավտոմեքենայից։
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Մ․-ին և Շիրմազ Ս․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9627 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին