211652_close_icon

Երևանի կենտրոնում 5 ամիս առաջ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած օտարերկրացի տղամարդը օրեր առաջ հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4390 դիտում article-date 21:52 21-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացել է օտարերկրացի տղամարդ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը գլխի մասում հրազենային վնասվածք էր ստացել այս տարվա ապրիլի 14-ին Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց հնչած կրակոցների հետևանքով: 
 
Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և առաջին իսկ օրվանից գտնվում էր կոմայի մեջ և նա իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ է եղել և ըստ ձեռք բերված ապացույցների, նա մասնակցություն չի ունեցել կրակոցներին, սակայն հրազենային վնասվածք է ստացել: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի: 

Օպերատիվորեն ժամանել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատր Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
 
Վերջինը ունեցել էր գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել էր անգիտակից վիճակում: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ էին հնչել, որի ժամանակ վնասվել էր ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան: 

Մինչ կժամանեին քրեական ոստիկանները, պարեկներ Արման Բագրատյանը, Դավիթ Հակոբյանը և Լևոն Միքայելյանը դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածներում հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր: 
 
Տարածքը սահմանազատել էին պարեկները: 

Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը` բաժնի պետի հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ:

Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ պարզում էին դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի, վիրավորի ինքնությունները:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր