5122 դիտում
12:05 13-06-2024
Թումանյանի ծննդավայր Դսեղում տեղի ունեցավ ՀՀ էկոպարեկային ծառայությանը 3 ամենագնացի շնորհման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 11-ին, Հովհաննես Թումանյանի ծննդավայրում՝ Լոռվա մարզի Դսեղ գյուղում, տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի կնքման և WWF Հայաստանի կողմից ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությանը 3 (նախնական հրդեհաշիջման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած) ամենագնաց մեքենաների շնորհման միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՇՄՆ նախարար Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին:
Այս 3 ամենագնաց մեքենաները ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 1-ին նման ձեռքբերումն են, որոնք կօգնեն արագ արձագանքնել Թումանյանական բանարվեստի էջերում հավերժացած այս բնաշխարհի խնդիրներին ու պահպանել մեր պապերից մեզ հասած հայրենի բնաշխարհը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
12:57 11-12-2014
Օսլոյում տեղի է ունեցել 2014թ-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման արարողությունը. տեսանյութ
Այս բաժնից
2275 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1543 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է