211652_close_icon
views-count1486 դիտում article-date 20:24 11-06-2024

«3 անչափահաս երեխաների հորից որևէ տեղեկություն չկա»․ահազանգում է ընդդիմադիր գործչի կինը․ aravot.am

Ինչպես հայտնի է՝ հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ ձերբակալել, ապա մեկ ամսով կալանավորել էին գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։

Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանն, Aravot.am-ին հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով, երեկ նրան տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ և որ 6 օր է՝ ամուսնուն թույլ չեն տալիս կապ հաստատել հարազատների հետ։

Նա ընդամենը մեկ անգամ բարձրախոսով քննիչի, փաստաբանների ներկայությամբ տնեցիներին հորդորել է իրենց լավ նայել, դրանից հետո որևէ հեռախոսազանգ չի հնչել։

«Սա անմարդկային վերաբերմունք է, հանել մարդուն ցույցից, կալանավորել, հիմա էլ անհասանելի դարձնել։ Կարապետն առողջական խնդիրներ ունի, արյան ճնշումը բարձր է, նա ամեն առավոտ դեղեր է խմում, բացի այդ խնամքին երեք անչափահաս երեխաներ կան ու առողջական խնդիրներ ունեցող մայրը, մի՞թե չկար խափանման այլ միջոց, ասենք՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին կամ թեկուզ տնային կալանք։Մարդիկ լուրջ հանցագործություններ են անում, բայց բաց են թողնում, ի՞նչ է արել Կարապետը։ Ի դեպ, հիվանդությունների, ինչպես նաև իմ չաշխատելու մասին բոլոր փաստաթղթերը ներկայացվել են դատարան, սակայն բացարձակ հաշվի չեն առել։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր