3982 դիտում
09:20 11-06-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Բայազետ» ՀԿ-ի նախագահը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գողացել են ՀԿ-ին պատկանող «Nissan»-ի համարանիշները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Վահրամ Հ․-ն և հայտնել, որ մայիսի 28-ի ժամը 20։00-ից մինչև մայիսի 29-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Վարդաշեն 6 փողոցի 47 հասցեի մոտ կայանված «Բայազետ» ՀԿ-ին պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` Վահրամ Հ․-ն «Բայազետ» ՀԿ-ի նախագահն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։