211652_close_icon
views-count592 դիտում article-date 18:40 10-06-2024

Լեհաստանի զինագործարանում պայթյուն է որոտացել․ կա զոհ

Լեհաստանի կենտրոնական Սկարժիսկո-Կամեննա բնակավայրի մերձակայքում գտնվող MECKO զինագործարանում մի քանի պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:

Լեհական հեռուստատեսությունը հայտնել է, որ այս գործարանում արտադրում են հրթիռներ. չի հստակեցվում, թե հատկապես ինչպիսի:

Միջադեպի պատճառները պարզվում են։

Դեպքի վայր ժամանած հրշեջները մեկուսացրել են հրդեհը։

Նմանատիպ նյութեր