Պակիստանում պայթյուն է որոտացել. կա ավելի քան 14 զոհ
Պակիստանի Ռավալպինդի քաղաքում ակաբեկիչ-մահապարտը պայթյուն է իրականացրել, որի հետևանքով ավելի քան 14 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մահացածներից 8-ը խաղաղ բնակիչներ են: Պայթյունն որոտացել է Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ գտնվող շուկայում:
Պայթյունի պատասխանատվությունը կրել է «Թալիբան» խմբավորումը: Այս մասին հայտնել է խմբավորման մամլո քարտուղար Շահիդուլլահ Շահիդը: