211652_close_icon
views-count1546 դիտում article-date 21:43 08-06-2024

Ի՞նչ կառույց է BRICS -ը և ի՞նչպես պետք է զարգանա Հայաստանի տնտեսությունը հետագա տարիների ընթացքում

Ի՞նչ կառույց է BRICS -ը և ի՞նչպես պետք է զարգանա Հայաստանի տնտեսությունը հետագա տարիների ընթացքում

BRICS - Brazil, Russian Federation, India, China, South Africa - 5 հզոր երկրների կողմից ստեղծված միջպետական կառույց է՝ ուղղված անդամ պետությունների տնտեսությունների ինտեգրմանը և տնտեսական գործունեության զարգացմանը։

BRICS անդամ պետությունները համաշխարհային տնտեսությունում զբաղեցնում են յուրօրինակ տեղ՝ միասին ստեղծելով համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը և ամենա մասշտաբային համաշխարհային շուկան՝ 3,21 մլրդ մարդ՝ աշխարհի բնակչության 42%-ը։

Այսպիսով BRICS-ը ստեղծել է մեկ միասնական սպառողական շուկա՝ պարզեցված հարկային և մաքսային համակարգով՝ անդամ պետությունների համար։

Չինաստանը աշխարհում իր ՀՆԱ-ով զբաղեցնում է 1-ին տեղը՝ առաջինը լինելով նաև արտահանման ոլորտում։ Ունի ամենա մեծ վալյուտային ռեզերվը։

 Հնդկաստանը աշվարհում զբաղեցնում է 3-րդ տեղը ՀՆԱ-ով։ Ունի մարդկային ամենա մեծ ռեսուրսը։

 ՌԴ զբաղեցնում է 5-րդ տեղը ՀՆԱ-ով։ Ունի ամենա մեծ բնական ռեսուրսների պաշարները։

 Բրազիլիան գտնվում է 8-րդ տեղում իր ՀՆԱ-ով և ունի վիթխարի պոտենցիալ գյուղատնտեսության ոլորտում։

 Հարավային Աֆրիկա՝ ունի հսկայական բնական ռեսուրսներ, ՀՆԱ-ն զբաղեցնում է աշխարհում 33-րդ տեղը։

BRICS-ին 2022-2023թթ. միացավ նաև Իրանը։

BRICS-ին միանում են բոլոր այն երկրները, որոնց տնտեսությունները համարվում են զարգացող։

Արդյո՞ք Հայաստանը կկարողանա միանալ BRICS-ին և արդյո՞ք մենք ունենք պոտենցիալ և կարո՞ղ ենք հասնել այն մակարդակին, որ միանանք BRICS-ին…

Հայաստանի ՀՆԱ-ն համաշխարհային տնտեսությունում զբաղեցնում է 115-րդ տեղը։

Հ.Գ. Հայաստանը նաև պետք է ընդգրկվի Չինաստանի «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի մեջ՝ երկաթգծի և «Հյուսիս-հարավ» ճանապարհի շնորհիվ՝ պահպանելով Տավուշի մարզը և Տիգրանաշենը…

Նմանատիպ նյութեր