Փորձագետը հաշվել է, թե Սիրիայի տնտեսությունը որքան վնաս է կրել պատերազմի 6 տարիների ընթացքում
Սիրիայի էկոնոմիկան 2011 թվականից մինչև հիմա ճգնաժամի հետևանքով կրել է մոտ 300 մլրդ դոլարի կորուստ։ Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է սիրիացի փորձագետ Խայան Սալմանը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ճշգրիտ հաշվարկ հնարավոր չի անել ահաբեկիչների կողմից Ռաքքայի և Իդլիբի վերահսկման պատճառով։
Հավելել է, որ շնորհիվ ինքնաբավ տնտեսության՝ այս տարիների ընթացում Սիրիային հաջողվել է խուսափել խոշոր պետական պարտքից։
«Միայն Իրանի հետ ունի մի քանի վարկային գծեր»,-ընդգծել է փորձագետը։
Ըստ նրա՝ 2017 թ-ին երկրում միջին աճը ոչ դրական կլինի, ոչ էլ զրոյական։