211652_close_icon
views-count24362 դիտում article-date 09:34 05-06-2024

Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում․ 4-ամյա երեխան վերցրել է հայրիկի օդաճնշիչ հրացանը և երբ հայրը փորձել է վերցնել այն, երեխային պատճառվել մարմնական վնասվածք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «աջ հոնքի պատռած վերք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Սյունիքի մարզի բնակիչ 4-ամյա Ս․ Ն․-ն է:

 Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում, Ս.Ն․-ն վերցրել է հոր՝ Ա․ Ն․-ի կողմից վարվող ավտոմեքենայի սրահում գտնվող, վերջինիս պատկանող «ԻԺ-38» մոդելի գործարանային համարի օդաճնշիչ հրացանը, որը հրազեն չի հանդիսանում և երբ հայրը փորձել է վերցնել այն, նշանհատիկի սուր ծայրը անզգուշությամբ դիպչել է երեխայի հոնքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ըստ հերթապահ բժշկի՝ անչափահաս Ս.Ն․-ի հոնքին առկա է եղել փոքր քերծվածք:

Ա.Ն․-ն ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ կատարվածը անզգուշության հետևանք է և ներկայացրել նշված օդաճնշիչ հրացանը:

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում ձևակերպվել են են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր