4333 դիտում
22:08 11-02-2014
Պատի հարցը 20 տարի է հարևանների միջև դարձել է մի կաթիլ մեղրի պատմություն
Այսօր` փետրվարի 11-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Լալա Էլոյանը և խնդրել մեզ որպեսզի լուսաբանվի մոտ 20 տարի իրենց և հարևանությամբ բնակվող Վարդան Գևորգյանի միջև ընթացող դատական խնդիրները:
Երևան քաղաքի Արաբկիր 39 փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 600 քմ. հողատարածքը տարիներ առաջ կողմերի միջև ձեռք բերված փոխհամաձայնությամբ փաստացի բաժանվել է և Վ. Գևորգյանի կողմից և կառուցվել սահմանազատող պարիսպ: Այնուհետև 2010 թ.-ին Վ. Գևորգյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ըննդեմ Էլոյանների, Արաբկիրի 39 փողոցի թիվ 13 հասցեում գտնվողՎ. Գևորգյանի և Հ. Էլոյանի անվամբ, որպես ընդհանուր համատեղ սեփականություն գրանցված 600քմ. հողամասից 340քմ. ընդհանուր մակերեսով հողամասը որպես Վ. Գևորգյանի բաժին առանձնացնելու պահանջով, իսկ Հ. Էլոյանը հակընդեմ հայց է ներկայացրել ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և համատեղ սեփակնության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանցից բաժին առանձնացնելու պահանջով:
Դատարանը նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյանի 29.12.2010թ.-ին քաղաքացիական գործով վճռել է Վ. Գևորգյանի հայցը բավարարել, իսկ Հրաչիկ Էլոյանի հակընդեմ հայցը մերժել, Վերաքննիչ քաղ. դատարանը պատասխանողի «հակընդեմ հայցվորի» բողոքը բավարարել է, բեկանել է ստորադաս դատարանի վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության:
Դատարանը կայացրել է որոշում դատատեխնիկական և դատաշինարական փորձաքննություն նշանակելու մասին: Ուշագրավ է այն հարցը, որ փորձագետը պետք է պատասխանի այն հարցին թե Վարդան Գևորգյանի կողմից կառուցված պատն իր նշանակությամբ պարիսպ է թե տան համար նախատեսված հիմնական պատ, որովհետև Վ. Գևորգյանը դատարանում պնդում է, որ այդ պատը ոչ թե կողմերի միջև փոխհամաձայնեցված հողամասի սահմանազատման պարիսպ է այլ իբրև իր կողմից կառուցվող բնակելի տան պատ: Փորձաքննության ընթացքում Լալա Էլոյանը փորձագետների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նշված պարիսպը իր դիրքով չափերով ձևով և այլ հատկանիշներով փաստացի չի համապատասխանում բնակելի տան համար նախատեսված պատին և չունի հիմք:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հարցին, [b]թե ի՞նչ է տեղի ունեցել նշված դատական գործով[/b], Էլոյանների ընտանիքի ներկայացուցիչ փաստաբանների պալատի անդամ փաստաբան Հայկ Հակոբյանը պատասխանեց, որ նախ և առաջ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է ակնհայտ անօրինական դատական ակտ, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:
[b]Իսկ ի ՞նչ եք ակնկալում նոր դատաքննությունից:[/b]
Մինչև դատաքննության փուլ մտնելը, այս պահին ակնկալում եմ դատարանի որոշման հիման վրա նշանակված փորձաքննության օբյեկտիվ եզրակացություն:
Մանրամասները` տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
910 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»