38491 դիտում
14:57 28-05-2024
Արտառոց ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 28-ին, արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 հոգի մահացել է, 2-ն էլ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կնետրոն:
Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությւնը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են և Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Լրացում
16:55
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Ժամը 12:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Անահիտ Կռոյանը, 63-ամյա Ամալիկ Սաղոյանն ու 42-ամյա Վահենուշ Իրիցյանը գնացել են Գավառ վարչական շրջանի Կարմիր գյուղ բնակավայրին պատկանող «Մանիչար» կոչվող դաշտ՝ բանջար հավաքելու, որի ժամանակ կայծակահարվել են, ինչի հետևանքով Ա. Կռոյանը տեղում մահացել է, իսկ Վ. Իրիցյանն ու Ա . Սաղոյնաը տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+