24119 դիտում
22:52 25-05-2024
Արտակարգ դեպք Շիրակի մարզում, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը (ֆուտբոլիստներով) արգելափակվել է փոսում․ օգնության են հասել փրկարարները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան – Աբովյան փողոցների խաչմերուկում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը (ֆուտբոլիստներով) արգելափակվել է փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ներգրավված հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը որում եղել են 25 ուղևոր։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+