49177 դիտում
17:52 04-07-2023
Արտակարգ դեպք Երևանում․ 27-ամյա վարորդը Lada-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է «ԴԱՎ-ՎԱՀ» ՍՊԸ-ի փորած փոսում․ վարորդին և 3 ուղևորներին օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Գևորգ Ղահրամանյանը իր վարած VAZ 2110 մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդն ու 3 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել են բժշկական ծառայությունից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փոսը փորվել է «ԴԱՎ-ՎԱՀ» ՍՊԸ-ի կողմից, որի պատվիրատուն «ԱՎԱՆ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՓԲԸ-ն է։
Թե ինչ աշխատանքների նպատակներով է փորվել փոսը՝ դեռևս պարզ չէ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հարությունյանն ու Արսեն Մովսիսյանը։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)