23423 դիտում
18:49 25-05-2024
Խուլիգանություն՝ Կոտայքի մարզում․ տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, մոտեցել է ծառայություն կատարող ոստիկանին, հարցրել ինչ-որ անձի հեռախոսահամար, հայհոյանքներ տվել ոստիկանների հասցեին, կրակոց արձակել ու հեռացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ մայիսի 16-ին, երբ ծառայության է եղել Չարենցավանի վարչական տարածքում, ժամը 05։30-ի սահմաններում իրեն են մոտեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայով 2 երիտասարդ, ովքեր հարցրել են Կարենի համարը, իսկ ինքը հայտնել է, որ չունի Կարենի համարը և չի կարող տրամադրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նրանցից մեկը, ով ներկայացել է Հայկո անունով, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին, որը տևել է մոտ 5 րոպե և խաթարել ոստիկանության ծառայության բնականոն աշխատանքը, քանի որ «Opel»-ի վարորդը գտնվել է ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, ինքը փորձել է հանգստացնել և ճանապարհել, որից հետո ինքը զանգահարել է ոստիկանության մեկ այլ ծառայողի և ներկայացրել կատարվածը։
Տվյալ անձը մոտեցել և ոտքով հարվածել է բաժնի դռանը և նստելով ավտոմեքենան, շարժվել է՝ ավտոմեքենայի սրահից արձակելով մեկ կրակոց, ինչի մասին ոստիկանության ծառայողը հեռախոսով հայտնել է ոստիկանության Չարենցավանի բաժին։
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ խուլիգանություն կատարած անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Ա․-ն, ով մայիսի 17-ի ժամը 10։30-ի սահմաններում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայկ Ա․-ն և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։