211652_close_icon

Եղեգնաձորում 21-ամյա տղան, լինելով ոչ սթափ վիճակում, 37-ամյա քաղաքացու հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և բռունցքով հարվածներ հասցրել․ կասկածյալը ձերբակալվել է․ կա վիրավոր

views-count5599 դիտում article-date 10:07 10-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում հասարակական վայր հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում՝ «Տապան» մարկետի մոտ, Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Դավիթ Է․-ն, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Դավիթ Մ․-ի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Անտոն Անտոնյանի, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ, Դավիթ Է․-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ Դավիթ Մ․-ն տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր