211652_close_icon
views-count2551 դիտում article-date 16:41 24-05-2024

Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Օրերս Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը։ Հայաստանյան մարաթոնի տիտղոսային հովանավորը Fastex-ն էր։ Կիսամարաթոնն
իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցավազքը մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ ներառելով քաղաքի կենտրոնական փողոցները։

Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Հիշեցնենք, որ մրցավազքին կարող էր մասնակցել 6 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ։ Մասնակիցները պետք է հաղթահարեին մի քանի մրցատարածություններ՝ 1, 5, 10 կամ 21,1 կմ երկարությամբ։

Հատկանշական է, որ հենց նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, իսկ շուրջ 15 երկրից մարաթոնին է միացել ավելի քան 30,000 վազորդ։
Fastex-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, շարունակելու է աջակցել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր