211652_close_icon

Երևանի Հանրապետության հրապարակում կմեկնարկի «One Run» միջազգային կիսամարաթոնը

views-count2392 դիտում article-date 22:38 23-05-2025
2025 թվականի մայիսի 24-ին, ժամը 9։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կմեկնարկի «One Run» միջազգային  կիսամարաթոնը։

Երևանը 3-րդ տարին անընդմեջ կդառնա աշխարհի ամենամեծ կիսամարաթոնի՝ «One Run»-ի մասնակից, որը կազմակերպվում է «Լիգայի հերոսների» կողմից։ 

Մրցավազքին կմասնակցի Երևանի ավելի քան 500 բնակիչ (շոուբիզնեսի և այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչներ) և  այլ օտարերկրյա հյուրեր։ 

Միջոցառումն իրականացվում  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Concept Eventsընկերությունը։

Երևանում մրցավազքը կանցկացվի 4  մրցատարածություններում՝ 1, 5, 10 կամ 21.1 կմ։ Մրցավազքը մեկնարկում է Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակից (կենտրոնական հրապարակ), և շարունակվում Մաշտոցի պողոտայով, Իսահակյան, Տերյան, Արամ, Աբովյան փողոցներով, Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի, Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Կարապի լճի, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի և Մոսկվա կինոթատրոնի մոտով։

Նույն օրը Ռուսաստանի բոլոր շրջաններում կիսամարաթոնի մեկնարկին կմասնակցի ավելի քան 180,000 մարդ, որտեղ միջոցառումը կանցկացվի 9-րդ անգամ՝ «ZaBeg.RF» անվամբ, և մոտ 40,000 վազորդ այլ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Սերբիայից, Բելառուսից, Բահրեյնից, Կատարից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Հորդանանից, Մալայզիայից, Նեպալից, ԱՄԷ-ից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից, Չիլիից, Լիբանանից, Թունիսից, Հայաստանից և այլ երկրներից։

2023 թվականին «ZaBeg.RF»-ն ձեռք է բերելմիջազգային կարգավիճակ և անցկացվել 5 երկրներում՝ Չինաստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Տաջիկստանում և Բելառուսում՝ «One Run» անվամբ։ 2024 թվականին երկրների թիվը հասել է 15-ի։

Սինխրոն մեկնարկը Համառուսաստանյան կիսամարաթոնի եզակի առանձնահատկություններից մեկն է, որը նախագիծը դարձրել է երկրի ամենամեծ մարզական միջոցառումներից մեկը։ 

2020 և 2021 թվականներին ZaBeg.RF-ն սահմանել է 2 Գինեսի ռեկորդ՝ որպես «Կիսամարաթոն, որը միաժամանակ միավորել է ամենամեծ թվով քաղաքներ»։

 Կոնտակտային տվյալներ

Երևանի «One Run» կիսամարաթոնիմամուլի ծառայության ղեկավար
Կարինե Գևորգյան +37494929236
Օլյա Գևորգյան  +37441878878

[email protected]

Ավելին իմացեք՝  https://onerunglobal.com

https://www.instagram.com/onerunarmenia/?igsh=MTNzenBnMGJyaHUwcQ%3D%3D#
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր