211652_close_icon
views-count63257 դիտում article-date 12:31 24-05-2024

Արմավիրի մարզում «Վերջին զանգի» 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայսիսի 24-ին, ավտվոթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզիի բնակիչ 19-ամյա Հենրիկ Այդինյանը իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Ալավերդյանն ու Կարեն Կարապետյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Օպեր ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի մարզի ԳԳՄ-ի Վաղարշապատի աշխատակիցները:

Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Նա մասնակցելիս է եղել վերջին զանգի միջոցառմանը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր