211652_close_icon

Շիրակի թեմի առաջնորդը հանդիպել է Գյումրու ավագանու անդամներին․ ընդդիմադիր հանդիսացող «Բալասանյան» դաշինքը հանդիպմանը չի մասնակցել. «Ժողովուրդ»

views-count1114 դիտում article-date 07:24 24-05-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գյումրու ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բալասանյան դաշինք» խմբակցությունները հրաժարվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելուց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամները երեկ Շիրակի առաջնորդարանում հանդիպել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Միքայել Սրբազանի նախաձեռնությամբ, որին մասնակցել են Գյումրու ավագանու ՀՀԿ եւ «Զարթոնք» խմբակցությունները:

«Ապրելու երկիր» խմբակցության ավագանու երկու անդամները միայն չեն մասնակցել դրան, քանի որ քաղաքում չեն եղել. իսկ ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» հրաժարվել են: ՔՊ-ի դեպքում եթե սա նորմալ է, ապա իբրեւ ընդդիմադիր հանդիսացող «Բալասանյան» դաշինքի դեպքում այս երեւույթն անհասկանալի է. ինչո՞ւ է վախեցել:

Տեղեկացանք նաեւ, որ ավագանու ընդդիմադիր անդամները Միքայել Սրբազանի հետ քննարկել են երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը ներկա ավագանու անդամները հայտնել են, որ սատարում են շարժմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր