1673 դիտում
21:00 22-11-2014
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցել է Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը
Նոյեմբերի 21-ին Վրաստանի նախագահի նստավայրում կայացավ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր կրոնական փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի նախագահի հետ, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին բարձր գնահատեց ժողովրդական պաշտպանի նախաձեռնությամբ, երկխոսության ձևաչափով հանդիպումը և նշեց, որ նման հանդիպումները կնպաստեն Վրաստանում հանդուրժողականության էլ ավելի զարգացմանը:
Վիրահայոց թեմի կողմից բարձրացվեցին եկեղեցիների վերադարձման, խորհրդային տարիներին բռնագրավված գույքի դիմաց փոխհատուցման հարցերը, ինչպես նաև հնչեց Ջավախքում և Ծալկայի շրջանում երկրի պետական լեզվի ուսուցմանը մեծ թափ հաղորդելու խնդիրը, որի լուծումը կնպաստի տեղի ոչ վրացի բնակչության ինտեգրմանը վրաց հասարակությանը:
Կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերը Վրաստանի նախագահի և ժողովրդական պաշտպանի կողմից ընդունվեցին ըմբռնումով և որոշվեց երկխոսության ձևաչափով նման հանդիպումները դարձնել շարունակական:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
18:56 25-12-2014
Վիրահայոց թեմի առաջնորդը Վրաստանի վարչապետին է ներկայացրել հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը
4626 դիտում
23:13 05-04-2019
Վիրահայոց թեմի առաջնորդը թողնում է պաշտոնը
982 դիտում
22:48 04-08-2023
Վիրահայոց թեմի առաջնորդը ցավակցել է Ռաճայում զոհվածների ընտանիքներին
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր