211652_close_icon

Մետրոյում վճարումները ժետոնների փոխարեն կիրականացվեն QR code-ով ու տարբեր եղանակներով

views-count3031 դիտում article-date 13:05 20-05-2024
Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը։ Այս մասին տեղեկանում ենք մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։

«Արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ, նոր վճարային համակարգով։

Թվով 49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։
Տեղեկացնում ենք նաև, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել են 15,743 ուղևոր», - նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR code-ով ու տարբեր եղանակներով վճարման:

Նմանատիպ նյութեր