Զորահավաքի միջոցով ՀՀ զինված ուժերը համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորահավաքի միջոցով ՀՀ զինված ուժերը համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ մասնաճյուղերի միջոցով:
[b]ՀՀ ՊՆ[/b]


