211652_close_icon
views-count967 դիտում article-date 22:59 17-05-2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահի հետ

Մայիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալան Ռիչարդ Դոնվահին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վահան Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ` ներկայացնելով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ուղղված խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղեկալը նշել է Հայաստանի շահագրգռվածությունը ընդարձակելու իր ներդրումը կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների լուծմանն ուղղված համաշխարհային ջանքերում: Այս համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել միջազգային մակարդակով համագործակցության ամրապնդումը՝ ուղղված բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ազգային կարողությունների բարելավմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Կոնվենցիայի նպատակների իրագործման ուղղությամբ համագործակցության խթանմանն առնչվող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր