211652_close_icon
views-count1036 դիտում article-date 13:15 15-05-2024

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը. Առողջապահության նախարարության պարզաբանումը

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բժիշկ Գևորգ Թամամյանը:

Tert.am-ի հարցին ի պատասխան Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը նշեց. «Պարոն Դանելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15-ից։ Նա կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետն ավարտվելու էր, սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է: Ժամանակավոր պաշտոնակատար էր, կարող էր ազատվել»:

Հիշեցնենք՝ բժիշկ Թամամյանը նույնպես Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, իսկ ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ միանում է Շարժմանն ու Բագրատ Սրբազանի հայտարարած գործադուլին ու դասադուլին։

Նմանատիպ նյութեր