1792 դիտում
09:28 08-05-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Ս․թ․ ապրիլի 26-ին Ֆասթ Բանկի աջակցությամբ Երևանի Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի և
մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբ»-ի հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր
ստեղծագործությունները։
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության և մնջախաղաց Համլետ Չոբանյանի պլաստիկայի միջոցով: Հայաստանում հեղինակային երգի «Բարդ» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մշակութային, քաղաքացիական հասարակության
միասնականություն ձևավորելն է․ «Այս համերգները շատ կարևոր դեր են խաղում: Հնարավորություն են տալիս՝
մարդիկ գան, մասնակցեն: Մասնակցությունը դառնում է բարեգործական՝ շնորհիվ Ֆասթ Բանկի աջակցության, մենք
կարողանում ենք ուղղել որևէ սոցիալական նախագծի»:
Նշենք, որ «Բարդերի ակումբ»-ը Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային
երգի փառատոնը»։ Ամռանը փառատոնը կտեղափոխվի Սևան։ Փառատոնային եռամսյակի ավարտից հետո
կքննարկվեն ակումբի նոր համերգների աշխարհագրությունն ու բովանդակությունը։
Ֆասթ Բանկի համար համերգին աջակցելը կարևոր նշանակություն ունի՝ նպաստել ոչ միայն հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանմանը, այլև մասնակից դառնալ բարեգործական ծրագրերի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3457 դիտում
13:50 10-07-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը (տեսանյութ)
1018 դիտում
15:11 06-11-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2893 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր