970 դիտում
11:47 07-05-2024
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։
«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և անհիմն չթիրախավորել ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայությանը Ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10966 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
673 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ